Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, և Բաքվի հետ հարաբերությունների ամրապնդումը հատուկ նշանակություն ունի: